Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»

«Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»
12.04.2013 | 12:06

«Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ» մատենաշարով հրատարակել է «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (անգլերեն, հայերեն) ժողովածուն: Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:

Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Ժողովածուն կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձևավորված է Մինաս Ավետիսյանի գեղանկարով:
Ժողովածուն լույս է ընծայել «Arc Publications» բրիտանական նշանավոր հրատարակչությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ